NASA-ն YouTube-ի իր ալիքում հրապարակել է հոլովակ, որում ցուցադրել է տիեզերական «ցունամի»:
Հոլովակում ցուցադրվել է այրվող գազի հսկայական ալիք: Կադրերը նախապես մշակվել են համակարգչով: Աստղագետները, որոնք ուսումնասիրել են դրանք, հայտարարել են այն մասին, որ ալիքն իր չափերով գերազանցում է Ծիր կաթինը երկու անգամ:
Ինչ վերաբերում է ալիքների առաջացման բնույթին, ապա գիտնականները հակված են գալակտիկաների միավորման տարբերակին:








































