«Միգրացիոն իրավիճակի հեղափոխական ցնցումային փոփոխություններ չկան»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Արտագաղթի ծավալները կարելի է որոշել միայն հետազոտությունների, ուսումնասիրությունների ճանապարհով: Ծրագրել, որ ամեն ամիս կարելի է այդպիսի հետազոտություններ անել, այնքան էլ իրատեսակն չէ, որովհետև դա որոշակի ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Խորհուրդ կտամ ծանոթանալ վերջին հետազոտություններին, որն իրականացրել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Հետազոտությունն ընդգրկում է վերջին երեք տարների ընթացքում միագրացիոն իրավիճակի վերաբերյալ գնահատականները»,- նշեց Եգանյանը:
Նա նաև հավելեց, որ պարզելու համար՝ արտագաղթը ընտրությունների հետ կապված է, թե ոչ, պետք է նոր հետազոտություն կատարել. «Ընդհանրապես տեղի ունեցող սոցիալ-տնտեսական խոշորագույն գործընթացները իրենց ազդեցոթյունն ունենում են՝ և դրական և բացասական իմաստով, բայց թե ինչ չափով, կարող են ասել սոցիոլոգները՝ կատարելով հետազոտություն: Հիմա այդպիսի հետազոտություններ չկան»:
Հայաստանի միգրացիոն ծառայության պետը չժխտեց, որ արտագաղթի տեմպերն աճում են և ներկայացրեց իր պարզաբանումները:
Մանրամասները՝ տեսանյութում:












































