Օրերս պապարացիները Լոս Անջելեսում հանդիպել են Ջերարդ Բատլերին, ով շտապում էր հանդիպել իր ընկերոջը Real Food Daily Restaurant-ում՝ հայտնում է viva.ua-ն:
43-ամյա դերասանին դժվարությամբ են ճանաչել՝ ժպտացող, բավական նիհարած ու մարզված:
Նա դարձյալ իրեն է վերադարձրել սեքս-խորհրդանիշի կոչումը:
Դերասանը ոչ միայն չի հեռացրել պապարացիներին, այլև ընդհակառակը՝ հաճույքով լուսանկարվել է օբյեկտիվի առաջ:








































