Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատի թիմի հետ խաղի ժամանակ կոտրել է ոտքը, հաղորդում է Gazeta-ն:
«Սիրելի ընկերներ, չորեքշաբթի երեկոյան մեզ հետ ցանկացավ ֆուտբոլ խաղալ «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատի թիմը: Նախկինում մենք հաճախ ենք հաղթել: Հնարավոր է, նրանց դա այդքան էլ դուր չի եկել: Այս անգամ նրանք բոլորովին նոր մարտավարություն էին ընտրել՝ հանկարծ վրա հասան և գցեցին ինձ: Կանգնեցի և, ինչպես ասում էր Անդրեյ Միրոնովը, գիպսի մեջ էի»,- գրել է քաղաքական գործիչն Instagram միկրոբլոգի իր էջում:












































