Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ո՞վ է կանգնած Ծառուկյանին պատերազմ հայտարարած խմբի թիկունքում. նորից դաժան ապտակ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան:

Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձևով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, և ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:

Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաև Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է և դժվար թե գա Երևան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին:

Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյոք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, և Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները:

Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ և այսպիսի ապտակներ հասցնել:

Հ.Գ. ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում