ԱՄՆ ղեկավարությունը աջակցում է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման գաղափարին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք երեկ հեռախոսով պարոն Թրամփի հետ քննարկել ենք այդ հարցը: Որքանով ես հասկացա, ամերիկյան վարչակազմը աջակցում է այդ գաղափարներին»,- ասել է նա:
Պուտինը նաև Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը անվանել է հրադադարի ռեժիմի ամրապնդման մեթոդներից մեկը:










































