Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ կես ժամ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային, որը ծանոթ է բանակցությունների մանրամասներից:
Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 30 րոպե, իսկ նախաձեռնողը եղել է ՌԴ նախագահը: Միևնույն ժամանակ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 2-ին: Պուտինը և Թրամփը քննարկել են երկու երկրների գործողությունների համակարգման հեռանկարը՝ ահաբեկչության դեմ պայքարում:











































