Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ կողմ են արտահայտվել անձնական հանդիպմանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի խորհրդակցությանն ընդառաջ: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը արտահայտվել են հեռախոսազրույցների շարունակական բնույթի, ինչպես նաև հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովին ընդառաջ անձնական հանդիպման կազմակերպման օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ:











































