Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է նեոնացիստական խմբավորման անդամների, որոնք, ենթադրաբար, ծրագրում էին զանգվածային ահաբեկչություն կազմակերպել իրենց քաղաքական մրցակիցների դեմ։ Այս մասին գրում է Spiegel պարբերականը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Բադեն-Վյուրտեմբերգի ոստիկանությունն անցած շաբաթ խուզարկություններ էր կատարել տեղի 4 նեոնացիստների բնակարանում, որոնց կասկածում էր ահաբեկչության նախապատրաստման մեջ:
Ոստիկանությունը կալանավորել է 23-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է ահաբեկչության կազմակերպումը ղեկավարելու մեջ։
Մեկ այլ կասկածյալի տնից էլ ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաշեն պայթուցիկ սարք, քիմիկատներ, ու այլ առարկաներ, որոնք անհրաժեշտ են ահաբեկչության իրականացման համար:
Ինչպես նշում է պարբերականը, կասկածյալները ծրագրել են ահաբեկչություն կազմակերպել քաղաքական ուժերից մեկի դեմ:
Դրա հետ միասին, չի նշվում, թե հատկապես ով կարող էր դառնալ նեոնացիստների թիրախը:










































