Հայաստանին իշխանափոխություն պետք չէ, այն վտանգավոր երևույթ է, որը կբերի վիճակի վատթարացման: Հայաստանին համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Իննսունութին եղած իշխանափոխությունն ինչո՞վ էր լավ կամ վատ: Եթե ձեր մեքենան «»Զապորոժեց» է, որքան էլ այն Շումախերը վարի, միևնույն է, մեքենան «Զապորոժեց» է մնալու»,- ասաց նա:
Ըստ Հարություն Մեսրոբյանի՝ Հայաստանի քաղաքական և աշխարհագրական դերը գնալով մեծանում է: «Մենք մեր արժեքը չենք գնահատում, ուրիշները գնահատում են: Մեր համար իրական պայքար է գնալու: Եթե Հայաստանը շարունակի ուրիշի փեշերի տակ մնալ, մեզ մեծ արհավիրքներ են սպասում: Վիճակը թեժանում է, մենք պետք է շատ զգույշ լինենք և պետք է վերադիրքավորվենք»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































