Եմենի Թայիզ քաղաքում, որտեղ արդեն 4 ամիս է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, նստացույցեր, երթեր, երեկ ցուցարարները հարձակման են ենթարկվել իրավապահների կողմից, որոնք փորձել են ցրել հանրահավաքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բախումները տեղի են ունեցել կենտրոնական հրապարակից ոչ հեռու, երբ ընդդիմադիրները երթով մոտեցել են կառավարական շենքին՝ պահանջելով ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ընդդիմադրին: Ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, օգտագործվել է արցունքաբեր գազ, որին ի պատասխան ցուցարարները նետել են «մոլոտովի կոկտեյլներ»:
Associated Press գործակալությունը հաղորդում է 20 զոհի մասին: Թաիզ քաղաքի հիվանդանոցի ղեկավարն ասել է, որ ոստիկանությունն օգտագործում է ծանր զինտեխնիկա:
Այսօր մենք տեղեկացրել էինք նաև մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների մասին, որոնց հետևանքով նույնպես կան զոհեր և վիրավորներ:










































