ԱՄՆ-ում հասարակական կարծիքն աջակցել է Սիրիային հասցվելիք ռազմական հարվածի ծրագրերը դադարեցնելու Օբամայի առաջարկին: Այս մասին են վկայում CNN-ի և ORC ընկերության անցկացրած սոցհարցումները: Այն անցկացվել է Օբամայի հեռուստաուղերձը դիտած մոտ 360 ամերիկացիների շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օբաման հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու Ռուսաստանի առաջարկի ֆոնին արժե սպասել և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի ներգրավմամբ:
Հարցման արդյունքներով՝ 61 տոկոսն աջակցել է Սիրիայի հարցում նախագահի դիրքորոշմանը: Հարցվածների 2/3-ը կարծում է, որ իրավիճակը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով: Դրան համամիտ չէ 35 տոկոսը:
47 տոկոսը հայտնել է, որ Օբաման իրենց համոզել է Սիրիայի դեմ ուժի կիրառման անհրաժեշտության մեջ, իսկ 50 տոկոսը հայտնել է, որ Օբաման իրենց չի համոզել:









































