Երևան քաղաքի վարչության օպեր Ստեփան Տոնոյանը կալանավորվել է թմրամիջոցների արտադրությամբ զբաղվելու համար: Նրա սեփականությունը հանդիսացող տարածքում հայտնաբերվել է հոլանդական կանեփի խոշոր պլանտացիա: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ստեփան Տոնոյանը, իշխանական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ, տարիներ շարունակ զբաղվել է թմրամիջոցների արտադրությամբ և իրացմանբ:
Հետաքրքրական է, որ Ստեփան Տոնոյանը երկու տարի առաջ ձերբակալվել էր Դուբայում` ԱՄՆ կամ ամերիկյան կեղծ կրեդիտ քարտերով ապօրինի գործարքներ իրականացնելու մեղադրանքով:
Առավել ուշագրավ է, որ Ստեփան Տոնոյանը Երևանը ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ազգականն է, իսկ հայրն աշխատում է Արագածոտնի մարզի ՀՔԲ պետ:









































