Լեոնարդո Դի Կապրիոն վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր տունը: Յոթ ննջասենյակներով և վեց սանհանգույցներով առանձնատունը դերասանը ցանկանում է ընդամենը 19 միլիոն դոլարով վաճառել: Ընդ որում, գինն արդեն զեղչված է, սկզբում Լեոն դրա դիմաց 23 միլիոն էր պահանջում, սակայն այդ գնով գնորդ չի գտնվել:
Սակայն ռիելթորները չեն թաքցնում, որ Դի Կապրիոն այդ տունը 2002 թ. վեց միլիոն դոլարով է գնել:
Տունը գտնվում է հենց օվկիանոսի մոտ, գեղեցիկ մաքուր լողափին, որը հայտնի է որպես ափամերձ տարածքի ամենագեղեցիկ վայրերից մեկը։:
Կանաչապատված տարածք, ընդարձակ տուն, հարդարման մեջ օգտագործված բացառապես բնական նյութեր, մի խոսքով՝ եթե ավելորդ 20 միլիոն դոլար ունեք, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս տանը:











































