Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել քաղաքական գործիչներին իրենց չվերագրել երկրի ձեռքբերումները։
«Երբեմն մենք լսում ենք, թե ինչպես են որոշ քաղաքական գործիչներ ասում, որ իշխանության գալով՝ իրենց հաջողվել է երկրից հեռացնել պատերազմի ստվերը։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Այն, ինչ երկար տարիներ կանխել է պատերազմը՝ դա ժողովրդի մասնակցությունն է»,-ասել է նա՝ փոխանցում է Trend գործակալությունը։
«Ժողովրդական մասնակցությունը հանդիսանում է վճռորոշ, այն ապահովում է անվտանգություն, և եթե քաղաքացիները ներկա են բեմահարթակում, ապա երկիրը միշտ կլինի անվտանգության մեջ»,-ասել է Խամենեին։









































