Թուրքիայում շաբաթ օրը մոտ 4000 պետծառայող է հեռացվել զտումների հերթական ռաունդի ընթացքում, որը հաջորդել է 2016 թվականի հուլիսին նախագահ Էրդողանի դեմ զինված հեղաշրջման փորձին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայն հրամանի, որը հրապարակվել է պետական T.C. Resmi Gazete-ում, իրենց պաշտոններից զրկվել են Արդարադատության նախարարության 1127 աշխատակիցներ, ավելի քան 1000 զինծառայողներ, գիտական ոլորտի 484 աշխատողներ, կրոնի հարցերով նախարարության 201 աշխատակիցներ և այլ ծառայողներ՝ ընդհանուր առամբ 3974 մարդ։
Արտակարգ դրությունը, որը սահմանվել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո, թույլ է տալիս նոր արգելքներ սահմանել։
Թերթում հրապարակվել է նաև հրաման՝ Թուրքիայում ժամադրություների ու հարսանիքների մասին հայտնի հեռուստաաշոուի արգելման մասին։
Շաբաթ առավոտյան Թուրքիայում արգելափակվել էր հասանելիությունը Վիկիպեդիային։











































