Ասում են Հոլիվուդը պլաստիկ վիրաբուժության դրախտ է: Այդ մասնագիտության ներկայացուցիչներն իրենց հայտնի հաճախորդների շնորհիվ իրենք էլ են աստղեր դարձել: Նրանք հաղորդումներ են վարում, հանրահայտ ամսագրերի փորձագետներ են և իրենց հաճախորդներից ոչ պակաս գումարներ են վաստակում:
Passion.ru-ն ներկայացնում է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ են իրականացրել ամենահայտնի աստղերը:
Ջենիֆեր Էնիսթոն

Ջենիֆեր Էնիսթոնը իր կարերան սկսել է 1990 թ.՝ սերիալներում ու ֆիլմերում աննկատ դերերից: Այն ժամանակ նա ավելի շատ նման էր հարևանի աղջկան, քան բարձրակարգ դերասանուհու, ինչպիսին հիմա է: Թմբլիկ դեմք, գզգզված մազեր, մեծ քիթ, լայն հոնքեր՝ սովորական, ոչնչով աչքի չընկնող աղջիկ:
Քիթը


Համբավը, երկրպագուների սերը Ջենիֆերին դարձրեցին դերասանուհի, ումից շատերն էին օրինակ վերցնում: Այդ ժամանակ էլ նա որոշեց փոխել իր կողմից այդքան չսիրված քիթը: Վիրաբույժները պնդում են, որ նա առաջին վիրահատությունն իրականացրել է «Ընկերներ» ֆիլմի նկարահանման ժամանակ, բայց արդյունքը նրան դուր չի եկել, և երկրորդ փորձն արվել է 12 տարի անց՝ 2008 թ.:
Կուրծքը

Կատարելության հասնելու երկրորդ քայլը Հոլիվուդի համար ավանդական կրծքի մեծացումն էր:
Չար լեզուները պնդում են, որ նա այդ քայլին գնացել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո, երբ չէր դադարում իրեն համեմատել Անջելինա Ջոլիի հետ և մի շարք կոմպլեքսներ էր ձեռք բերել:
Մեգան Ֆոքս

Ամերիկյան դերսանուհին ու մոդելը երկար ժամանակ արժանանում էր աննշան դերերի ֆիլմերում և գովազդներում: Նրան աստղ է դարձրել «Տրանսֆորմերներ» ֆիլմը:
Քիթը, կուրծքը, շուրթերը




Մասնագետները նշում են, որ իր առաջին վիրահատությունը՝ քթի ծայրի ուղղումը, Մեգան Ֆոքսն իրականացրել է մինչև իրեն համբավ բերած ֆիլմում նկարահանվելը:
Համեմատելով Ֆոքսի տարբեր տարիների լուսանկարները՝ վիրաբույժները եկել են այն եզրակացության, որ նա իմպլանտներ է տեղադրել այտերի, կրծքի մեջ, մեծացրել է շուրթերը և տարվել է բոտոքսով:









































