Մայիսի 28-ին` ժամը 22:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Վերածնված Հայաստան» հուշարձանի (Կասկադի վերևի հատված) դիտահարթակից քաղաքացի է վայր ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Դեռևս չպարզված հանգամանքներում,1995 թ.-ին ծնված Տաթևիկ Սահակյանը դիտահարթակից (մոտ 30մ բարձրությունից) վայր է ընկել շինհրապարակի դժվարանցանելի հատված և զոհվել:
Փրկարարների ուժերով շինհրապարակից բարձրացվել և դուրս է բերվել Տ. Սահակյանի դին:








































