Մի խումբ իտալացի թոշակառուներ որոշել են երաժշտական տեսանյութի օգնությամբ ակտիվացնել զբոսաշրջությունը Կաստրովալվա գյուղում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Ինչպես նշում է թերթը, բնակավայրը գտնվում է Աբրուցցո լեռներում: Մշտական բնակիչները 19-ն են:
Տեսահոլովակի գործողությունները զարգանում են Դոննա Սամերի Hot Stuff երգի ներքո: Տեսանյութի հերոսներ են դարձել 80 տարեկանից բարձր տարիքի երկու տեղացիներ: Նրանցից մեկը կիթառ է նվագում, իսկ մյուսը ռիթմով թխկթխկացնում է իր ձեռնափայտով գետնին: Տեսանյութում երևում են գյուղը շրջապատող բնական լանդշաֆտները:
Նրանք խոստովանել են, որ դա եղել է զվարճանք, սակայն այնուհետև հասկացել են, որ տեսանյութը կարող է գովազդել գյուղը:









































