Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հրաժարվել է նկարահանվել Calvin Klein ապրանքանիշի գովազդում, քանի որ չափազանց հայտնի է: Այդ մասին Interview ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պատմել է դիզայներ Քելվին Քլյայնը:
«Մենք ապագա գովազդային արշավը քննարկել ենք Բեքհեմի ներկայացուցիչների հետ: Նրանք ասացին՝ դուք Բեքհեմին կարող ենք նկարահանել համաշխարհային արշավի համար, սակայն ոչ անգլիականի, քանի որ նա չափազանց հայտնի է դրա համար: Ես ասացի՝ չէ՞ որ մենք բիզնեսով ենք զբաղվում Անգլիայում: Ի՞նչ անեմ բրիտանական ընկերության հետ: Ինչ-որ մեկ ուրիշին հրավիրե՞մ: Դա նշանակում էր «ոչ»»,- ասել է դիզայները:
Քլյայնի խոսքերով՝ նրանք պատրաստ չեն եղել, այդ պատճառով իրենք մեկ այլ տղայի են հրավիրել:








































