Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև հոկտեմբեր: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում:
Մարսելոն վնասել է ձախ ենթածնկային հոդը: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ նա չի կարող խաղադաշտ դուրս գալ մինչև հոկտեմբեր:









































