Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների և ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականի հունվարի 5-ին`  Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Աֆրոդիտե» ակումբում, Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում, հայհոյել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար մի քանի անգամ դիտողության են արժանացել վերջիններիս և նշված տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրաչյա Պալյանի ու Արթուր Հովհաննիսյանի կողմիÖ : Ոստիկանները Հ. Խաչատրյանից ու Վ. Հովհաննիսյանից պահանջել են նաև դադարեցնել ակումբում գույքը վնասելուն ուղղված գործողությունները, ինչի շուրջ նրանց միջև վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է նաև դրսում: Հ. Խաչատրյանն ու Վ. Հովհաննիսյանը, չենթարկվելով իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին, նախ աստիճանահարթակից վայր են գցել և ձեռքերով ու ոտքերով հարվածել գետնին ընկած Արթուր Հովհաննիսյանին, իսկ այնուհետև` նրան օգնության հասած Հրաչյա Պալյանին, որի հետևանքով  վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ կապված` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար  Հարություն Խաչատրյանին ու Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում