ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սիրիայի դեմ ուժի կիրառման կողմնակից չէ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի երեկոյան մի քանի հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝փոխանցում է PBS-ը:
Նրա խոսքով՝ եթե խոսենք նրա ընտանիքի անդամների հետ, ապա կիմանանք, որ նրանք շատ զգուշավորությամբ ու կասկածամտությամբ են մոտենում ցանկացած ակցիայի:
Անձամբ Միշել Օբաման ոչ մի անգամ հրապարակայնորեն չի արտահայտել իր դիրքորոշումը Սիրիայում տիրող իրավիճակի հանդեպ:







































