Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Ղարաբաղը պատրաստ է ընդունել սիրիահայ փախստականների

«Թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա», – հայտարարում է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը:

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի նկատամբ կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում:

«Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային, այլ անուն առ անուն, ընտանիք առ ընտանիք», – ասել է Աղաբեկյանը՝ շարունակելով․ – «Այս առումով ինչի՞ սպասենք նորից տեսնենք՝ է՞լ ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Ուղղակի կոչ եմ անում սիրիահայ մեր եղբայրներին՝ որտեղ էլ հիմա կաք՝ Դամասկոսում եք թե որևիցե տեղ, բոլոր նրանց, ովքեր դիսկոմֆորտ են զգում և վտանգված է իրենց ընտանիքը, ապա նրանք կարող են գալ և լիարժեք հասարակության անդամ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ սիրիահայերը պետք է կարողանան շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ, և այդ խնդիրն իրենք քննարկում են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Արթուր Աղաբեկյանը, վերահաստատելով Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, նշել է, որ արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

«Վարչապետի այցի ժամանակ իրական քննարկում տեղի ունեցավ՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի հնարավորություններ փախստականներ ընդունելու: Միանշանակ մեր վարչապետը պատասխանեց, որ մենք, այո, կգնանք այդ քայլին, եթե կա դրա անհրաժեշտությունը, անգամ վարչապետը խնդիր դրեց, որ սկսենք համայնքներում ուսումնասիրել, տեսնենք՝ քանի դատարկ տներ կան, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտվել այդ հնարավորությունից», – ասել է Ղարաբաղի փոխվարչապետը:

Վերջին երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել շուրջ երեք տասնյակ սիրիահայ ընտանիքներ, որոնց մեծ մասը բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանում: Սիրիահայերը ասում են, որ Քաշաթաղի շրջանն են ընտրել՝ հաշվի առնելով տեղի և իրենց նախկին բնակավայր Ղամշլիի կլիմայի ընդհանրությունը: Այդ շրջանում վերահաստատված սիրիահայերը զբաղվում են հիմնականում հողագործությամբ: Երկու տարիների ընթացքում տեղական իշխանությունները մասամբ լուծում են տվել նրանց բնակարանային, ինչպես նաև զբաղվածության խնդիրներին:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, որ Սիրիայում իրադարձությունների առավել սրման և սիրիահայերի մեծ արտահոսքի պարագայում պատրաստ են ընդունել անսահմանափակ թվով սիրիահայերի՝ խոստանալով ապահովել անհրաժեշտ կենսապայմաններ:

Պաշտոնական Բաքուն այս տարվա հուլիսին ՄԱԿ է ուղարկել մի ցուցակ, որում, Ադրբեջանի արտգործնախարարի պնդմամբ, Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցված սիրիահայերի անուններ են: Ղարաբաղի արտաքին գերատեսչության կողմից օրեր առաջ տարածված պատասխան նամակում էլ նշվում է, որ այդ ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Մյուս կողմից էլ, Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը հայտարարում է , որ մի կողմ դնելով քաղաքական շահարկումները՝ Ղարաբաղը շարունակելու է ձեռք մեկնել փախստական այն ընտանիքներին, որոնք ապաստան կգտնեն Լեռնային Ղարաբաղում:

«Փախստական ընդունելը միշտ էլ եղել է միջազգային հանրության կողմից ընկալելի պատվաբեր իրադարձություն, և փախստական ընդունող երկրի հանդեպ միշտ էլ խոնարհում է տեղի ունեցել: Հիմա, եթե Ադրբեջանը իրեն ցույց է տալիս որպես հակառակ մոտեցում ունեցող, թող միջազգային հանրությո՛ւնը դրանից հետևություն անի, թե ինչպիսի երկիր կա ՄԱԿ-ի անդամ երկրների ցանկում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է Արթուր Աղաբեկյանը:

Փոխվարչապետը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների վերաբերյալ այլևս դիրքորոշում չհայտնել:

«Ե՛վ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պիտի գիտակցեն, որ թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա, և մենք պետք է ուղղակի հաստատ քայլերով մեր գտած ճիշտ գործողությունները կյանքի կոչենք ամեն օր, և վերջ», – հայտարարել է Արթուր Աղաբեկյանը՝ հավելելով․ – «Խոսքս չի վերաբերում միայն սիրիահայերին, ընդհանրապես խոսքս վերաբերում է հայրենադարձությանը՝ մենք ուղղակի պատրաստ ենք ընդունելու նրանց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում