Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

«Փակ շուկան», որպես ճարտարապետական հուշարձան, անդարձ կորցրել ենք. ճարտարապետ

Երբ բնակեցված շենքերին շատ մոտ նոր շենքեր են բարձրանում, հասարակության կողմից ընդվզումներն արդարացի են դառնում: Այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Կոմիտաս 5-ի և «Փակ շուկայի» թեմաներին:

«Հաճախ մարդիկ գնում են տարածքներ, որոնց վրա, ըստ օրենքի, պետք է կառուցվի, ասենք, երեք հարկանի շենք, մինչդեռ կառուցվում է հինգ կամ ավելի հարկերով շինություն: Ինչ վերաբերում է «Փակ շուկային», ապա որպես ճարտարապետական հուշարձան՝ մենք այն անդարձ կորցրել ենք: Ակնհայտ մի շատ վատ բան է կատարվում՝ երբ ժառանգությունը վնասված է և մասնագետները բարձրաձայնում են այդ մասին, որևէ ղեկավար անձ չի հետաքրքրվում կատարվածով: Այս անտարբերությունն ու ցինիզմը վրդովեցնում են հասարակությանը»,- ասաց նա:

Մկրտիչ Մինասյանի խոսքերով, չկա քաղաքական կամք՝ կանխելու մայրաքաղաքում իրականացվող ապօրինի կառուցապատումները: «Օրենքը կա, սակայն ցավալի է, որ այն չի կիրառվում: Վախենամ՝ վաղը-մյուս օրը մեկ այլ ճարտարապետական հուշարձան էլ արժանանա «Փակ շուկայի» ճակատագրին: Նման բան թույլ չտալու համար կառավարությունը, բացի մշակույթի նախարարությունից, պետք է գործի դնի նաև իր ուժային կառույցները: Սա պետության գործն է»,- շեշտեց Ճարտարապետների միության նախագահը:

Մկրտիչ Մինասյանը նաև նկատեց, որ Ճարտարապետների միությունն իր իրավասությունների սահմաններում փորձում է կանխել ապօրինի կառուցապատումները, սակայն շատ դեպքերում՝ ապարդյուն: «Պատկան մարմիններին նամակներ ենք գրում, բայց այդ նամակներն ադպես էլ անպատասխան են մնում»,- պարզաբանեց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում