Թեհրան-Կում ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 44 մարդ: Եվս 44-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է՝ ավտոմայրուղու վրա բախվել և հրդեհվել են երկու ուղևորատար ավտոբուսներ: Այդ ավտոճանապարհը հաճախ է դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների վայր՝ արագության ռեժիմի խախտման պատճառով:







































