Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Շատ անորոշ վիճակ է. Ո՞ւր եք տարել թաքցրել այդ փողը, բերեք երկիրը պահեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Պարոն Բոստանջյան, առաջիկայում ՀՀ կառավարությունը  հրաժարական է տալու: Որո՞նք են լինելու նոր կառավարության առաջնահերթությունները: Ի՞նչ սպասելիքներ կան:

– Հենց այս պահին շատ անորոշ վիճակ է: Մարդիկ մինչև այս պահը հստակ չեն կարողանում ասել՝ ով կլինի ԱԺ-ում, իսկ ով՝ ոչ: Այս անորոշությունը ուղղակիորեն տարածվում է  նաև կառավարության նոր կազմի վրա: Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը իր վրա նման ծանրություն կվերցնի և կանխագուշակում կանի:

– Նշվում է, որ կառավարության կազմը հիմնականում կպահպանվի՝ բացառությամբ մի քանի նախարարների: Հաշվի առնելով նախորդ յոթ-ութ ամիսների աշխատանքը՝ լավատեսության հույս կա՞:

– Հոռետեսական տրամադրություններ չեմ ուզում փոխանցել, բայց սրանից հետո էլ տեղ չկա, առանց այն էլ բացասական են այդ զարգացումները: Այս պարագայում չեմ կարծում՝ ավելի վատ լինի: Այս պարագայում պետք է վճռականորեն բոլորս լավ տրամադրվենք, իհարկե՝ ոչ փուչ լավատեսությամբ: Պարզապես մտածել, որ, ի վերջո,  մենք՝ ի դեմս տեղի ունեցած ընտրությունների և նոր կառավարության, դուրս ենք գալու այս փոս իրավիճակից: Բոլոր դեպքերում ես այն մարդկանցից չեմ, որ իրականությանը դժգույն ակնոցներով է նայում:

– Պարոն Բստանջյան, ՀՀ կառավարությունն առաջիկայում 1 մլրդ 234 մլն դոլարի պարտք կվերցնի: Նախորդ տարիներին Հայաստանում արտաքին պարտքը կազմել է  5,9 մլրդ դոլար։ Ի՞նչ վտանգներ կան այստեղ, արդյոք այս իրավիճակը դեֆոլտի  չի՞ հանգեցնի:

– Մասնագիտական դիտանկյունից ասեմ, որ դեֆոլտի միտումներ նկատելի չեն: Ամիսներ առաջ առաջին նախագահը դեֆոլտի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ, աղմուկ բարձրացավ, չնայած դեֆոլտի նախանշաններ բացարձակ չկային: Հիմա չենք կարող արհեստականորեն շինել դեֆոլտային իրավիճակ: Ինչ վերաբերում է արտաքին պարտքի ծավալների մեծացմանը, սա ընդհանուր առմամբ լավագույն լուծումներից չէ, բայց  դրա ռացիոնալ և ճիշտ օգտագործումը երկրին կարող է հաջողություն բերել: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ աշխարհի հարուստ ու կանոնակարգված բազմաթիվ երկրներ կան, որտեղ արտաքին պարտքը գերազանցում է իրենց ՀՆԱ-ն, գերազանցել է մի քանի անգամ, ինչպես Ճապոնիան է, ԱՄՆ-ն է, եվրոպական որոշ երկրներ են, և նրանք որևէ կտրվածքով ահազանգ չեն հնչեցնում: Սա պայմանավորված է նրանով, որ պարտք կոչվածի ծավալները և միջոցները օգտագործվեն միմիայն տվյալ երկրի զարգացման համար: Եթե ՀՀ-ում, անկախ այն հանգամանքից, որ մենք ունենք պետական պարտքի բավականաչափ մեծ ծավալ, եթե մենք այսուհետ կարողանանք պարտքը ռացիոնալ օգտագործել, ինչի հետ կապված միշտ մտահոգություն է եղել, իմացեք, որ այդ պարտքը չի կարող վտանգավոր լինել մեր երկրի համար:

Տարիներ շարունակ գտնվելով ԱԺ-ում՝ անընդհատ լսել եմ այն մտահոգությունը և բարձրաձայնումը, համաձայն որի՝ մեզ մոտ դա բացարձակապես արդյունավետ չի օգտագործվում: Եվ սա է մեզ համար վտանգավոր:

– Օրերս վարչապետը նշել է, որ 2017թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6 տոկոսով՝ արդյունաբերական արտադրանքի, արդյունահանման, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Արդյոք հուսադրո՞ղ է այս ցուցանիշը:

-Իհարկե, ես կուզենայի մտածել, որ հուսադրող է, կուզենայի մտածել, որ դա իրականությանը համապատասխանող է, և մեծ հաշվով չեմ զարմանում. մեր երկիրն ունենալով մեծ պոտենցիալ՝ իր ունեցած մարդկային կապիտալի կտրվածքով, գործունեություն ծավալելու առումով մինչև անգամ այդ 6.6 տոկոս աճ կոչվածը մի մեծ բան չէ փոքր շրջանառության պայմաններում: Այսինքն՝ մենք մի փոքր էլ մեր ուժերը լարում ենք, և դա  վերածվում է տնտեսական աճի: Եվ դրա համար երբևէ զարմանալի չէ այդ աճը: Այնպես որ, ցանկացած պարագայում իրավիճակից դուրս գալու համար պետք է վճռական, առանց ավելորդ գեղեցիկ խոսքերի պարզապես գործի անցնել:

– Առհասարակ այս ութ ամիսների ընթացքում որևէ դրական միտում կառավարության մոտ նկատե՞լ եք, թե՞ ամեն ինչ մնացել է խոսքերի և խոստումների մակարդակում:

– Այս պահին հասկանալի և տեսանելի է, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում խոսքերի մակարդակում, բարի ցանկությունների ինստիտուտով: Բարի ցանկություններով, հասկանալի է, հնարավոր չէ հաջողության հասնել: Բոլոր դեպքերում ներդրումային ինստիտուտը, որ խոսքերի մակարդակում ասվում է, թե պետք է լինի, ինչ խոսք, իսկապես պետք է լինի, և  ոչ թե միայն պետք է բարձրաձայնեն, որ եղավ ներդրում, այլ դրանք չափազանց արդյունավետ պետք է տեղաբաշխվեն և օգտագործվեն: Ցավոք, այս պահի դրությամբ ես նման բաներ չեմ տեսնում: Իհարկե, հասկանալի է, որ պետք է գրավիչ լինի ներդրումային միջավայրը, բայց գրավիչ լինելով հանդերձ՝ ներդրումային միջավայրը նույնպես պետք է դարձնենք այդպիսին: Եվ միտումը՝ գողանալ, հափշատկել, փոշիացնել, նման իրավիճակում բացառված է, պետք է լինի ներդրումային քաղաքականություն: Իսկ ներդրումային քաղաքականությանը զարկ տալ նշանակում է  առաջին հերթին տարածը հետ բերել, տեղադրել և տեղաբաշխել: Մենք գիտենք, որ հանրապետությունից հսկայական գումարներ են տարել թաքցրել: Ո՞ւր եք տարել թաքցրել այդ փողը, բերեք երկիրը պահեք, սպասում եք ուրի՞շը բերի: Դրա համար առաջին հերթին այդ խոսքերից մենք կանցնենք գործի բացառապես միայն այն պայմաններում, երբ խոսողը կարողանա մեջտեղ բերել: Ներդրողների ակումբ եք ստեղծել, ներդրում կատարեք, կարևորը կապիտալը տեղադրվի և այն վերածվի ձեռնարկության, աշխատատեղի, եկամուտի:

– Նախընտրական քարոզարշավին Կարեն Կարապետյանը 3,2 միլիարդի ներդրում էր խոստացել, Ծառուկյանը՝ 15 միլիարդի: Իրատեսակա՞ն են  արդյոք այս թվերը:

– Իհարկե, ինչ թվեր են ո՞ր: Եթե գոյություն ունի կամք, վճռականություն և ցանկություն դրանք օգտագործելու, որևէ խնդիր չկա: Մենք այնքան կաշկանդված վիճակում ենք գտնվել, որ արդեն ասում ենք՝ արդյոք  այդ թվերը իրատեսակա՞ն են, ինչո՞ւ իրատեսական չեն, ի՞նչ է պատահել: Հայաստանում ներդրող կգա բացառապես այն պարագայում, երբ իմանա, որ բազմակողմանիորեն և խստագույնս պաշտպանված է իր ներդրումը: Սա քաղաքացիների խումբը չի անելու, սա պետությունն է  անում՝ իր կանոնակարգվածությամբ և պատասխանատվությամբ:

 

Լուսանկարը՝ Elq.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում