Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Որոշ ուժեր Քոչարյանի հաշվին ցանկանում են իրենց վարկանիշը բարձրացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու փորձերը, փաստորեն, այս փուլում էլ ձախողվեցին: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ-ն պարտվեց: Կարծիք կար, որ այդ ուժի ստվերային հովանավորը Ռ. Քոչարյանն է:

– Այդ հարցին հստակ պատասխանել է Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, իսկ դրան նախորդել է նաև ՕՐՕ դաշինքի բոլոր ղեկավարների հայտարարությունը, որ երկրորդ նախագահը որևէ քաղաքական ուժի չի սատարում և որևէ քաղաքական ուժի թիկունքում կանգնած չէ: Կարծում եմ՝ այդ հարցի պարբերաբար շահարկումը անտեղի է, քանզի ամենաբարձր մակարդակով դա հերքվել է: Իսկ դա շահարկում են հավանաբար ինչ-որ ուժեր որոշակի անձնական խմբակային խնդիրներ լուծելու համար:

– Տպավորությունն այնպիսին է, որ այս 9 տարիներին, ինչ նա հեռացել է քաղաքականությունից, պարբերաբար փորձում է վերադարձի քայլեր անել՝ դա կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՕՐՕ դաշինքի կամ այլ ուժերի ու գործիչների միջոցով: Բայց այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվում:

– Այդ հարցը պարզապես շահարկվում է, որովհետև եթե վերադարձի կամ ակտիվ քաղաքականության մասին ծրագիր լինի, ապա այդ մասին, կարծում եմ, հենց իրենցից տեղեկություն կունենանք: Բայց քանի որ նման տեղեկություն չկա, կարծում եմ՝ նման տիպի բոլոր շահարկումներն անտեղի են և անպտուղ: Նախ՝ որոշ քաղաքական ուժեր դրանով ցանկանում են իրենց վարկանիշը բարձրացնել, որ ի դեմս Ռ. Քոչարյանի՝ իրենք իրենց թիկունքում ունեն որոշակի անհատականություն, ով աջակցում է իրենց: Ուստի ես հարկ եմ համարում, որ ցանկացած պարագայում առավելությունը տանք սկզբնաղբյուրներին:

– Չե՞ք կարծում, որ վերադառնալու փորձերը անհաջողությամբ են պսակվում, դրա համար էլ Ռ. Քոչարյանը կամ նրա գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանն այդ մասին բացահայտ չեն ասում:

– Եթե այդ մարդը ի սկզբանե բացառում է իր մասնակցությունը նման իրադարձություններին, ի՞նչ է, հաջողության դեպքում փորձելու է ասել, որ ինքը կա՞ր: Եթե ի սկզբանե չես ասում, որ կաս տվյալ ծրագրում, ապա հաջողության կամ անհաջողության պարագաներում մի դեպքում քեզ վերագրելը, մյուս դեպքում չվերագրելը որևէ արժեք չի ներկայացնում:

– Հաջողության դեպքում նա հավանաբար արդեն վերադարձի բացահայտ քայլ կաներ:

– Ակտիվ քաղաքականության մեջ լինելը նշանակում է գործուն մասնակցություն, անմիջական մասնակցություն ունենալ: Եթե դու որևէ գործընթացում չունես անմիջական մասնակցություն, բայց այդ մասին խոսակցություններն առկա են, կարծում եմ՝ դրանք անտեղի են: Գործուն մասնակցությունը պետք է ինչ-որ կերպ դրսևորվի, տեսանելի լինի հանրությանը:

– ՕՐՕ դաշինքի դեպքում ասում էին, թե Ռ. Քոչարյանն է այդ ուժի հետևում կանգնած և ղեկավարումն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Վարդան Օսկանյանի միջոցով: Նրանք չեն էլ հերքել, որ Ռ. Քոչարյանի հետ պարբերաբար հանդիպել են:

– Ես չեմ կարծում, որ դրանք միակ հանդիպումներն էին: Ռ. Քոչարյանի հետ կարող էին հանդիպել նաև շատ այլ մարդիկ կամ շատ այլ ուժեր: Նույն Ս. Բաբայանի հետ կարող էին հանդիպել շատ այլ մարդիկ կամ շատ այլ ուժեր, կամ Վ. Օսկանյանի հետ՝ նույնպես, և դրանց մասին երբևէ չի էլ խոսվել: Դրա համար էլ նման կապ տեսնել և ինչ-որ երևույթներ կամ զարգացումներ հորինելը տեղին չէ: Ի վերջո, թե Ս. Բաբայանը, թե ՕՐՕ-ի մյուս ներկայացուցիչները, թե Ռ. Քոչարյանի գրասենյակն այդ հարցին պատասխանել են:

– Վ. Սողոմոնյանը երկու օր առաջ տված հարցազրույցում հաստատեց, որ Ռ. Քոչարյանը հանդիպում է «Ծառուկյան» դաշինքի անդամ Իշխան Զաքարյանի հետ, որ այլ հանդիպումներ էլ են լինում: Այսինքն՝ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, հետաքրքրվում է ՀՀ քաղաքականությամբ:

– Եթե հանդիպումների վերաբերյալ նման հրապարակումներ են լինում, նշանակում է, որ այդ ուժերն իրենք են շահագրգռված, որ այդ հանդիպումների մասին հանրությունն իմանա, որպեսզի իրենց նկատմամբ հետաքրքրությունն ավելանա՝ նույնիսկ այն պարագայում, երբ այդ հանդիպումները չեն էլ կայացել:

– Հատկապես Ի. Զաքարյանի դեպքում Վ. Սողոմոնյանը հաստատել է, որ հանդիպել են:

– Մենք ինչո՞ւ ենք քաղաքական ենթատեքստ տալիս այդ հանդիպումներին: Նախընտրական շրջանում ես էլ եմ հանդիպել շատ քաղաքական ուժերի հետ, ընդ որում՝ ոչ թե երկրորդական կամ երրորդական դեմքերի, այլ առաջին դեմքերի մակարդակով: Բայց դրան չի հետևել որևէ քաղաքական գործընթաց կամ պայմանավորվածություն: Եվ եթե հնարավոր է լինում նրանց հետ ինչ-որ բան անել, որը կօգնի Հայաստանին կամ Արցախին, դա անում ենք, բայց երբևէ այդ մասին չենք բարձրաձայնում:

– Չե՞ք կարծում, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններով Սերժ Սարգսյանը փակեց քաղաքականություն վերադառնալու առաջին և երկրորդ նախագահներ Ռ. Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները:

– Քաղաքականությունը բավականին լուրջ արվեստ է, որի ժամանակ քաղաքական գործընթացին մասնակցող ամեն մեկը դրսևորում է իր ունակությունները: Իսկ եթե գործող նախագահը կարողացել է առաջացնել նման տեսակետ կամ նման հետևանք, ապա դա պետք է ողջունել: Ինչի՞ մասին է խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում