Saturday, 27 06 2026
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Սերժ Սարգսյանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Երբ նախկին տոտալիտար երկրի ու նրա 70-ամյա ավանդույթների բեռը չես հասցրել թոթափել, և եվրոպական ժողովրդավարության սաղմերը դեռ անգամ չեն ծլարձակել, ցանկացած կտրուկ քայլ կարող է գրողի ծոցն ուղարկել մեր 25-ամյա ջանքերը: Կարող է մեզ կրկին ետ մղել դեպի խավար ու անհեռանկար անցյալ: Այս օրերին բոլորի մտքում ու լեզվին միայն մի հարց է՝ ինչո՞ւ Մաքսային միություն, այլ ոչ թե եվրոպական ընտանիք: Եվ քանի որ տեղեկատվության մեծ պակաս կա, ստիպված ենք գուշակություններ անել, թե, ի վերջո, ինչը մղեց Սերժ Սարգսյանին այսքան անսպասելի քայլ անել:

 Իսկ որ այն անսպասելի էր, դրա մասին են հուշում վերջին տարիների գործընթացները՝ եվրոպացիների հետ բանակցություններ և այլն, ինչպես նաև իշխանական խոհանոցից սպրդող ինֆորմացիան: Եվ այսպես՝ ի՞նչն է մղել երկրի ղեկավարին համաձայնել Վլադիմիր Պուտինի առաջարկին:

 Թերևս միայն երկու գործոն կարող էր վճռորոշ դեր խաղալ. Ղարաբաղի հարցը և ՀՀ ֆինանսական խնդիրները: Գուցե դրանցից մեկը եղել է ավելի դոմինանտ, քան մյուսը:

 Ասենք՝ ղարաբաղյան արմատներ ունեցող նախագահը կարող էր շատ ավելի սրտին մոտ ընդունել իր փոքր հայրենիքին ուղղված անորոշ սպառնալիքը կամ սրտում փայփայել այդ հարցն իր իշխանավարման օրոք վերջնականապես լուծված տեսնելու իղձը: Թեև չի բացառվում, որ երկրորդ գործոնն է ավելի էական եղել. մեր տնտեսությունն այնքան աղետալի վիճակում է հայտնվել, և մենք թոշակ ու նպաստ տալու լուրջ խնդիրներ ունենք: Նաև Հյուսիս-հարավ ճանապարհի խնդիրը կա: Ատոմակայանի: «Նաիրիտի»: Գազի սակագնի: Եվ Սերժ Սարգսյանը պրագմատիկ հաշվարկ է արել, որ իր պաշտոնավարման 4-5 տարիների ընթացքում ռուսների օգնությամբ կլուծի այս խնդիրներն ու պատվով կհեռանա նախագահի պոստից: Իսկ հետո՞: Հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում