ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի դեմ ուղղված հարվածը կարող է հետաձգվել, եթե քիմիական զենքը փոխանցվի միջազգային վերահսկողությանը՝ հայտնում է ABC հեռուստաալիքը:
Օբաման քիմիական զենքի՝ միջազգային հանրության վերահսկողությանը փոխանցելու ռուսական ԱԳՆ-ի առաջարկն անվանել է «պոտենցիալ դրական»: Չնայած դրան՝ Օբաման կարծում է, որ Ռուսաստանի առաջարկը պետք է ընդունել փոքր-ինչ թերահավատությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Լավրովի խոսքերը՝ քիմիական զենքի փոխանցման մասին, հռետորական բնույթի են, ոչ թե առաջարկ:
Լավրովի հետ հեռախոսազրույցում Քերին նշել է, որ ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի առաջարկը, սակայն լուրջ թերահավատություն ունի դրա իրականացման հեռանկարի առնչությամբ՝ Բաշար Ասադի դիրքորոշման պատճառով:










































