ԱՄՆ իշխանությունները չեն հավատում Սիրիայի կառավարության՝ քիմիական զենքը միաջզգային վերահսկողությանը հանձնելու մտադրությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոնի Բլինքենին:
Սակայն ԱՄՆ-ը պատրաստ է վերանայել այս առաջարկությունը Ռուսաստանի հետ:
«Մենք կքննենք այդ առաջարկությունը: Մենք քննարկել ենք այդ գաղափարը Ռուսաստանի հետ: Մենք կողջունեինք Սիրիայի՝ քիմիական զենքը հանձնելու որոշումը և գործողությունները»,- ասել է Օբամայի խորհրդականը:
Բլինքենը, սակայն, հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները հոռետեսությամբ են վերաբերվում քիմիական զենքի կիրառման արգելքին հավատարիմ մնալու Սիրիայի խոստմանը։








































