Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև։
Չիկագոյի համալսարանում երիտասարդների առջև իր ելույթում նա հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով։ «Գլխավորն ու ամենակարևորը, որ ես կարող եմ անել, նոր սերնդի առաջնորդների պատրաստման գործում օգնելն է, որպեսզի նրանք կարողանան ընդունել էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,-ասել է Օբաման։
Նա ընդգծել է, որ ծրագրում է աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատական բարեփոխումն ու քաղաքականության ֆինանսավորումը։ «Դա այն է, ինչը մեզ խանգարում է դիմակայել մարտահրավերներին և առաջընթացի հասնել քաղաքականությունում և հասարակական կյանքում»,-ընդգծել է նա։
Իր ելույթում ԱՄՆ 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հիշատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի անունը։












































