Ավստրիայի և Չեխիայի իշխանությունները որոշել են վաճառքից հանել իսպանական վարունգները։ Նրանք կոչ են արել իսպանական վարունգներ գնած քաղաքացիներին դեն նետել դրանք։
Ինչպես արդեն հաղորդվել էր (http://1in.am/arm/world_event_21232.html), Եվրոպայում արագ տարածվում է մահացու E.koli բակտերիան։ Առավելագույնը տուժել է Գերմանիան, ուր արձանագրվել է մահվան առնվազն 10 դեպք, իսկ վարակվածների թիվն անցել է 1000-ից։
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ վերջին ամիսներին Իսպանիայից որևէ բանջարեղենի (այդ թվում՝ վարունգների) ներմուծում չի եղել, ուստի քաղաքացիները կարող են առանց մտահոգվելու վարունգ գնել։









































