Saturday, 08 06 2024
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դոնի Ռոստովի սբ. Հարություն եկեղեցին

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի միաբան սարկավագներ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին և գործադիր տնօրեն Լևոն Սարգսյանը, ՀԲԸՄ երևանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգևոր դասը՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանը և Վլադիմիր Ղազարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Վեհափառ Հայրապետին մատուցվեց աղ ու հաց, որից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց նորակառույց եկեղեցի:

Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցված՝ 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան և Ղազարյան ընտանիքների բարերարությամբ՝ ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու՝ Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:

Նորակառույց եկեղեցու մատույցներում Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով ու ծաղիկներով դիմավորեցին Ռոստովի մարզի տարբեր կողմերից ժամանած հազարավոր հայորդիներ: Նորին Սրբությունը, ուղեկցությամբ եկեղեցականաց դասի, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնի, հայրապետական իր օրհնությունը բաշխելով հավաքված հավատավոր հայորդիներին, թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր սկսվեց նորակառույց տաճարի օծման արարողությունը:

Հոգեպարար շարականներից և աղոթքներից հետո մկրտության Ս. Ավազանից բերվեց մյուռոնաթափ աղավնին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Եզրաս, Մովսես, Մարկոս և Վրթանես Սրբազանները կատարեցին եկեղեցու տասնվեց սյուների օծումը: Օծման արարողությանը հաջորդեց Ս. Պատարագը, որը մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը ռուսաստանաբնակ հայորդիներին ուղղեց իր հայրապետական պատգամը: Նորին Սրբությունը փառք և գոհություն հայտնեց Աստծուն, որ մի նոր տաճար իր դռներն է բացում հավատացյալների առջև. «…Հայոց նոր աղոթավայր է վեր հառել Ռուսիո օրհնյալ հողում, որպեսզի այստեղ իրենց ստեղծագործ ընթացքով ապրող հայորդիք անմասն չմնան հայ եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնությունից, առավել զորացնեն հոգևոր-եկեղեցական կյանքը համայնքի, և եկեղեցու շուրջը համախմբումով ամուր պահեն աստվածասիրությունը, ազգային գիտակցությունն ու հայրենանվիրումը»: Հայրապետը հորդորեց ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ՝ աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին և պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին և Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին՝ «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվեցին նաև Հայրապետական սրբատառ կոնդակները:

«…Այսօր առիթ ունենք բերկրաշատ հոգով ջերմ սիրո և գնահատանքի Մեր խոսքը ուղղելու Ձեզ՝ Դոնի Ռոստովում Ձեր հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման առիթով, որ կատարեցինք Մեր զավակների հետ միասնական աղոթասացությամբ: Հավատավոր և որդեսեր Ձեր հոգու ջերմագին փափագով, ի հիշատակ Ձեր վաղամեռիկ որդու՝ Արթուր Կարապետյանի, կառուցվեց եկեղեցին, որն այսուհետ օրհնություն պիտի բաշխի Ռուսաստանում ապրող Մեր ժողովրդի զավակներին: Հայրենիքում և Սփյուռքում մեր հազարավոր վանքերի ու եկեղեցիների պես Սուրբ Հարությունը ծառայելու է Մեր սիրեցյալ ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին, զորացնելու նրանց հավատարմությունը հանդեպ մեր հայրերի նվիրական ավանդները, մեր սրբազան ժառանգությունը: Ձեր օրհնյալ ընթացքով ու պանծալի գործերով, Դուք բարի օրինակ եք մատուցում հայորդյաց, ովքեր սերնդեսերունդ պիտի գնահատեն Ձեր վաստակը…», – ասվում է տիար Կարապետյանին հանձնված կոնդակում:
«…Երկար տարիներ լինելով Ծխական Խորհրդի Ատենապետ, Դուք ազնիվ հոգով ներդրել եք Ձեր ժամանակը, ջանքերն ու կարողությունները, որպեսզի հաղթահարվեն բոլոր դժվարությունները և հայ համայնքը օրհնվի նոր եկեղեցիով: Ձեր երկարամյա, բարի սպասավորությունը և ազնիվ ընծայաբերումները հանուն ծուխի բարգավաճման ու եկեղեցու կառուցման արդարորեն բերել են Ձեզ սերն ու հարգանքը Թեմի հոգևոր սպասավորների ու հավատացելոց», – նշվում է Վլադիմիր Ղազարյանին շնորհված հայրապետական կոնդակում:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տարածաշրջանի իշխանություններին՝ ի դեմս պատարագին ներկա փոխնահանգապետի և մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինի, ինչպես նաև Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնին, ովքեր հայ համայնքի հանդեպ բարյացակամ և ուշադիր վերաբերմունքով աջակից են համայնքի ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Օրհնության գիր ընծայեց Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովին՝ Սուրբ Հարություն եկեղեցու կառուցման սրբազան գործում բերած վաստակի համար:

Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված «Աստվածամայրը մանկան հետ» նկար:

Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել էր ճաշկերույթ՝ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետն իր ուղեկից շքախմբի հետ վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում