Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Եմենի մայրաքաղաք Սանա’այի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել 7 պայթյուն: Հենց այս տարածքում են նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցել կատաղի բախումներ գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի և նրա նախկին դաշնակից, իսկ հիմա ընդդիմությանը միացած հաշիդ ցեղի առաջնորդ շեյխ Սադիկ Ահմարի միջև: Հաղորդվում է, որ անցած 5 օրերի ըթնացքում զոհվել է առնվազն 124 մարդ:
Կիրակի օրը կողմերը ստորագրել էին հրադադարի մասին համաձայնագիր, սակայն նշել էին, որ հակասությունները կողմերի միջև մնում են: Երեկ հայտնի է դարձել, որ «Ալ-Քաիդա»-ի մոտ 300 գրոհային գրավել էին Եմենի մարզկենտրոններից մեկը:
Հիշեցնենք, որ վերջին բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Սալեհը հրաժարվել է ստորագրել ընդդիմության հետ միջազգային հանրության կողմից ներկայացված հաշտության համաձայնագիրը:




































