ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողությանը կարող է արձագանքել ոչ միայն Սիրիայի կառավարությունը: Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
«Դուք կարող եք սպասել ամեն ինչի, և պարտադիր չէ (սիրիական) կառավարությունից»,- ասել է նախագահը:
Ակնարկելով Սիրիայի դաշնակից Իրանին և «Հըզբոլլահ» լիբանանյան շարժմանը՝ Ալ-Ասադը զգուշացրել է, որ իր կառավարությունը «տարածաշրջանում միակ խաղացողը չէ»:
«Կան տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություն: Այս տարածաշրջանում այժմ ամեն ինչ կա»,- ասել է Սիրիայի նախագահը:









































