Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Հերմինե Նաղդալյանը եղել և մնում է ԱԺ ամենահարուստ կին պատգամավորը. Ինչ կարողություն ունի նա

Ապագա խորհրդարանում ամենահարուստ կինը թերևս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է: Իհարկե, գործող խորհրդարանում էլ նա ամենահարուստն է: Ու թերևս Հայաստանում այդ տիտղոսը նրանից շատ քչերը կարող են խլել կամ կիսվել, որովհետև դժվար է գտնել որևէ այլ պաշտոնյա, որն այնքան կարողություն ունենա, գոնե առերևույթ, որքան նա: Հ. Նաղդալյանը ԱԺ փոխնախագահ լինելուց զատ՝ նաև հայտնի և շատ հաջողակ բիզնեսմեն է:

Նրա գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիրն ուսումնասիրելիս բավականին ահասարսուռ տեսարան է բացվում՝ այնտեղ գույքի ու գումարի վերաբերյալ այնքան նշումներ կան, որ ակամայից հարց է առաջանում, թե որտեղի՞ց: Արդյոք սոցիալական ցածր կենսամակարդակ ունեցող երկրի օրենսդիր մարմնի անդամը կարո՞ղ է ազնիվ ճանապարհով այդքան կարողություն դիզել՝ հատկապես, որ փոխնախագահի նրա աշխատավարձը տարեկան մոտ 9 մլն դրամ է:

Եվ այսպես. Հ. Նաղդալյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագրի գլխավոր թիվն այն է, որ 2016թ. նա ստացել է 913 միլիարդ 781 միլիոն դրամ եկամուտ: Այս գումարից 490 մլն դրամը նա ստացել է ինչ-որ գույք օտարելուց, իսկ 387 միլիոնը իր սեփականությունը հանդիսացող «Սիսիան Բուատ» ընկերությունից ստացված շահաբաժինն է: Հիշեցնենք, որ Հ. Նաղդալյանին պատկանող այս ընկերությունը զբաղվում էր ճանապարհաշինական աշխատանքներով և երբեմն պետպատվեր է ստանում կառավարությունից՝ պետական բյուջեից գումարներ ստանալով: Հիշեցնենք նաև, որ անցած տարի մամուլում հրապարակում եղավ, թե նա իր այդ ընկերությունը վաճառել է ռուսաստանահայ գործարար Կարեն Գրիգորյանին։ Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե Սիսիան-Գորիս ճանապարհը անմխիթար վիճակում է։ Մամուլում հրապարակումներ եղան, որ տիկին Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին։

Իսկ 27 մլն դրամն էլ ԱԺ փոխնախագահը ստացել է որպես այլ եկամուտներ, բայց չի մանրամասնել, թե դրանք ինչից են գոյացել: Թեև Հ. Նաղդալյանի հաշվետվության մեջ հարյուրավոր մլն դրամների գործարքների ու եկամուտների մասին նշումներ կան, բայց նա իր հաշվին ունի ընդամենը 30 մլն դրամ և 5000 դոլար: Ընդամենը մի քանի տարի առաջ նրան էին վերագրվում նաև «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Նազենիկ» և «Ալնարս» ընկերությունները, որոնց մասին հայտարարագրերում նշումներ չկան:

Հ. Նաղդալյանն ունի նաև մեծ թվով արժեքավոր անշարժ գույք: Օրինակ՝ Դավիթ Անհաղթի 14 հասցեում նա ունի չորս հատ 0,13 հեկտար տարածքով հողակտոր: 0,345 հեկտար հողակտոր էլ ունի Իսակովի պողոտայում: Այստեղ նա ունի նաև շինություն: Հ. Նաղդալյանը 110 քմ բնակարան ունի Երևանի կենտրոնում՝ Բյուզանդի փողոցում: Այդ տան հարևանությամբ ունի նաև 2 ավտոտնակ՝ յուրաքանչյուրը 18 քմ տարածքով: Եվս մեկ բնակելի տուն նա ունի Սարի թաղում, որտեղ էլ գրանցված է ու հավանաբար բնակվում է: Շարժական գույք կամ թանկարժեք իրեր նա չի նշել իր հայտարարագրում:

Տիկին Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, կառավարության գործերի կառավարիչն է դեռևս 2014 թվականից: Նա այդ պաշտոնին նշանակվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Հ. Նաղդալյանը բավականին մոտ հարաբերություններ ուներ Հ. Աբրահամյանի հետ դեռևս նրա՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ և, ի տարբերություն Էդուարդ Շարմազանովի, համարվում էր նրա ազդեցությունը կրող փոխնախագահ: Իսկ մինչ այդ Դ. Բեգլարյանը տիկնոջ «Սիսիանի բուատ» ընկերության փոխտնօրենն էր: Ինչևէ: Դ. Բեգլարյանն իր մեծահարուստ կնոջ նման հարուստ չէ: Նա ունի 56 մլն դրամ փոխառություն, 5 մլն դրամ եկամուտ: Իսկ անցած տարի նա ստացել է 46 մլն դրամի եկամուտ, որից ընդամենը 5 մլն դրամն է աշխատավարձ, մնացածը նշված չէ, թե որտեղից է գոյացել:

Ի դեպ, Հ. Նաղդալյանին ու իր ամուսնուն էին վերագրվում նաև «Նորաշեն-2007» կոոպերատիվ շենքի 14 բնակարանները, որոնք նա և իր ամուսինը, մամուլի հրապարակումների համաձայն, ստացել էին սահմանվածից բարձր տոկոսադրույքով գումար տրամադրելու փոխարեն: Թե ինչ են եղել այդ բնակարանները՝ հայտնի չեն, բայց դրանք գրանցված են եղել ամուսինների հարազատների անուններով:

Այդպիսով՝ Հ. Նաղդալյանը բիզնեսի նկատմամբ ունեցած իր առանձնահատուկ տաղանդով, ինչպես նաև երկար տարիներ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու շնորհիվ կարողացել է այսքան հարստություն կուտակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում