Կալիֆոռնիայում կազմակերպվում են գինու զբոսաշրջային արշավներ, Շոտլանդիայում՝ վիսկիին նվիրված էքսկուրսիաներ, իսկ Ճամայկայում ֆերմերները զբոսաշրջիկներին ուղեկցում են կանեփի պլանտացիաներ՝ գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է թերթը, նման որոշ երթուղիներ անցնում են երաժիշտ Բոբ Մառլիի հայրենի գյուղով՝ Նայն-Մայլսով:
Ճանապարհորդության ժամանակ զբոսաշրջիկներին առաջարկվում է փորձել մարիխուանայի տարբեր տեսակներ, այդ թվում՝ Մառլիի «սիրած տեսակները»:
Նման երթուղիներ անցկացվում են նաև Նեգրիլ առողջարանային քաղաքի շրջանում:
Պարբերականը հիշեցնում է, որ մարիխուանան Ճամայկայի տարածքում, ինչպես նախկինում, առայժմ արգելված է, և նման էքսկուրսիաները համարվում են անօրինական:









































