Ճապոնիայում մոլեգնող «Սոնգդա» թայֆունը արդեն զգալի վնասներ է պատճառել Ճապոնիային: Այդ աղետի զոհ է դարձել մեկ մարդ, երկուսը համարվում են անհայտ կորած: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: Մասնագետների մի մասը նշում են, որ այն կարող է հասնել նաև վթարված «Ֆուկուսիմա 1» ատոմակայանին և ցրել ռադիոակտիվ նյութերը: Այդ պատճառով թայֆունների այս սեզոնին նախապատրաստվելու համար ատոմակայնի ղեկավարությունը հատուկ նյութով է պատում ատոմակայանը ռադիոակտիվ աղտոտումը կանխելու համար:
Ճապոնիայի կառավարության մասնագետները նշում են, որ թայֆունը կարող է թուլանալ մինչև «Ֆուկուսիմա 1» հասնելը, և լուրջ մտահոգությունները անհիմն են:









































