Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Կայացել է Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի ու սաների:

Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան հայրը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա բացումը, անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուսումնական տարվա ընթացքին և արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին: Վերատեսուչն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարեշրջանը նաև հոբելյանական նշանակություն ունի հոգևոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին: Այս առնչությամբ Սրբազանը տեղեկացրեց, որ նոր տարվա գործունեությունն ամբողջապես միտված է լինելու ըստ պատշաճի արժևորելու ճեմարանի անցած հարուստ ստեղծագործական ուղին, նրա ժառանգությունն ու ծանրակշիռ ազդեցությունը հայ կյանքի վերջին հարյուրամյակի վրա:
Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան ճեմարանի սաները, որից հետո ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ ճեմարանի հարկից բազում լուսավոր մարդիկ են դուրս եկել, որոնց աշխատանքը և մտքի արգասիքները ոչ միայն զորացրել են հայրենին ու լուսավորել հայ ժողովրդի կյանքը, պայծառացրել Հայոց Եկեղեցին, այլ նաև կերտել են փառքը հայ ժողովրդի: Խոսքն ուղղելով ճեմարանի սաներին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ փառավոր սերունդների ժառանգորդներ լինելու գիտակցությունը պետք է նպաստի` առավել նախանձախնդրությամբ նվիրվելու իրենց ուսման աշխատանքին` կրթության ջանասեր գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ այս հոգևոր-կրթական հաստատության ուղենիշը լինի աղոթական կյանքը, խոնարհությունը, հնազանդության ոգին, կարգապահությունն ու ծառայանվիրումը, որոնք պետք է զարդարեն ճեմարանի շրջանավարտներին` ապագա եկեղեցականներին:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ճեմարանի տեսչությանը և դասախոսներին անձնվեր աշխատանքի համար` համոզում հայտնելով, որ մշակված նոր կրթական ծրագրերն ավելի զորեղ պիտի դարձնեն հոգևոր հաստատությունը` որպես գիտելիքի և հոգևոր նկարագրի կերտման դարբնոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում