«Ռիդիկ» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ սեպտեմբերի 7-8-ի հանգստյան օրերի արդյունքներով:
Box Office Mojo-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին վարձույթ դուրս եկած ֆիլմը մեկնարկին վաստակել է 18.7 մլն դոլար:
«Ռիդիկը» Վին Դիզելի մասնակցությամբ երրորդ ֆիլմն է՝ ստեղծված ռեժիսոր Դևիդ Տուիի կողմից:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լի Դենիելսի «Սեղանապետը» ֆիլմը, որը վարձույթում հանգստյան օրերին հավաքել է 8.9 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում մեքսիկացի ռեժիսոր էուխենիո Դերբեսի «Ցուցումներ նախատեսված չեն» կատակերգությունն է, որը հանգստյան օրերին վաստակել է 8.1 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակի հաջորդ տեղում Ռոուսոն Տերբերի «Մենք՝ Միլլերներս» կատակերգությունն է՝ 7.9 մլն դոլարով:
Պատվավոր հնգյակը եզրափակում է «Ինքնաթիռներ» անիմացիոն ֆիլմը՝ 4.3 մլն դոլարով:










































