Սիրիական ճգնաժամի պայմաններում Իսրայելը մնում է տարածաշրջանում «կայունության ու անվտանգության միակ կղզյակը»: Այս մասին կիրակի երեկոյան կառավարության նիստի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ փոխանցում է Jerusalem Post-ը:
Նեթանյահուի խոսքերով՝ իսրայելցի ժողովուրդն ամանորյա տոներն անցկացրել է խաղաղ և հանգիստ՝ շնորհիվ հավասարակշռված և զուսպ քաղաքականության, անվտանգության ուժերի բարձր մասնագիտական և անձնուրաց գործողությունների:
Վարչապետն ասել է, որ Իսրայելը հույս ունի Սիրիային ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում չխառնվել զինված հակամարտությանը, սակայն «իր ողջ հզորությամբ կպատասխանի ագրեսորին, եթե վերջինս հարձակման ենթարկվի»:
Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ նախագահը խնդրել է Նեթանյահուին կիրառել իր ազդեցությունը հրեական ծագմամբ ամերիկացի կոնգրեսականների վրա, որպեսզի նրանք առաջիկա քվեարկության ժամանակ աջակցեն ռազմական օպերացիայի անցկացմանը:












































