Monday, 29 06 2026
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

ՄԻՊ-ը պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու չվախենա, որ ուժային կառույցները կըմբոստանան իր դեմ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, անդրադառնանք ՄԻՊ-ի՝ այսօր հրապարակած արտահերթ զեկույցին, որը նվիրված է հուլիսյան իրադարձություներին, մասնավորապես հուլիսի 21-ին ՊՊԾ գնդի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերին: Հետաքրքիր է, որքանո՞վ են ԶԼՄ-ների ներկայացուցիչների վերաբերյալ գնահատականներն օբյեկտիվ և ինչքանո՞վ են արտացոլում այն մտահոգությունները, որ նաև Դուք ունեիք:

-ՄԻՊ-ի անդրադարձը և զեկույցը ինչ-որ առումով ժամանակավրեպ են և շատ ուշացած: Այդ թեմաներով արդեն բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել՝ ոչ պակաս ընդգրկուն, որոշ դեպքերում անգամ շատ ավելի մանրամասն, այդ թվում՝ նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն է երկու անգամ անդրադարձել, մի շարք իրավապապաշտպան կառույցներ են անդրադարձել և հրապարակել զեկույցներ: Մտահոգություն էր առաջացրել այն փաստը, որ Մարդու իրավունքների պաշտպանը մանրակրկիտությամբ չէր անդրադարձել և դեռևս իր զեկույցը չէր ներկայացրել: Իհարկե այսքան ժամանակ անցնելուց հետո միգուցե դա կորցնում է իր հրատապությունը, մանավանդ որ ժամանակին շատ օպերատիվ աշխատանքի դեպքում միգուցեև այդ զեկույցը դրական ազդեցություն ունենար նախաքննության վրա, մինչդեռ, մեր գնահատմամբ, նախաքննությունը շատ ձևական է ընթանում և ոչ էֆեկտիվ, և, մեր կարծիքով, հիմա նույնիսկ դոփում է տեղում՝ այն առումով, որ անցած տարվա հոկտեմբերից հետո որևէ նոր կասկածյալ, նոր մեղադրյալ ի հայտ չի եկել… Առիթ եղավ, ես նշեցի, որ գոնե լրագրողների մասով, ես խիստ քննադատաբար եմ մոտենում ՄԻՊ-ի գործունեությանը, շատ ավելի ակտիվ քայլեր էի ակնկալում՝ ավելի խարիզմատիկ դրսևորումներով: Այսօր ՄԻՊ-ը արտահերթ զեկույց հրապարակեց և մամուլի ասուլիսով հանդես եկավ: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

ՄԻՊ-ի որոշ գնահատականների, դիրքորոշումների հետ համաձայն չեմ, մասնավորապես առ այն, որ այդ ցույցը խաղաղ բնույթ չէր կրում և այլն, բայց կանդրադառնամ զուտ լրագրողների մասով տրված գնահատականներին: Այսքան երկար աշխատած լինելով տուժած լրագրողներին վերաբերող մասի վրա՝ այդ զեկույցում, այնուամենայնիվ, կան լուրջ անճշտություններ: Մասնավորապես ՄԻՊ-ը նշում է, որ հուլիսի 19-ից սկսած են եղել լրագրողների իրավունքների խախտումները, նրանց նկատմամբ խախտումները, աշխատանքի խոչընդոտումը, մինչդեռ մեր արձանագրած փաստերով գիտենք, որ առաջին իսկ օրվանից են եղել՝ հուլիսի 17-ին և 18-ին ևս արձանագրվել են դեպքեր Ազատության հրապարակում, Խորենացի փողոցում: Միշտ չէ, որ այսպիսի երկար աշխատանքը լինում է մանրակրկիտ և ստույգ: ՄԻՊ-ը և իր գրասենյակը որոշ փաստեր չեն նկատել, ցավոք: Մեր զեկույցներում կան կոնկրետ փաստեր, թե որ լրագրողն ինչպես է տուժել և ինչ է պատմել այդ մասին… ՄԻՊ-ը պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու չվախենա, որ ուժային կառույցները կըմբոստանան իր դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում