Մի քանի օր առաջ Վիկտորյա Բեքհեմը ստացավ Բրիտանական կայսրության շքանշան արքայազն Ուիլյամի ձեռքից, հայտնում է viva.ua-ն: Երկրպագուները անմիջապես սկսեցին շնորհավորել հայտնի դիզայներին, հրաշալի կնոջը, հոգատար մորը և սիրող դստերը: Վիկտորյայի ընտանիքը ներկա էր արարողությանն ամբողջ կազմով:
Այսօր Վիկտորիան հրապարակել է այդ հիշարժան օրվա լուսանկարներից մեկը, որտեղ ծնողների և ամուսնու` Դևիդ Բեքհեմի հետ է:
«Ես ձեզ սիրում եմ, Դևիդ Բեքհեմ, և իմ հիանալի ծնողներ: Շնորհակալություն, որ դուք միշտ աջակցել եք ինձ և ոգևորել իմ երազանքի իրականացման գործում»,- գրել է նա լուսանկարի տակ: