Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսիում դռնփակ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, օկուպացված տարածքներում կայունության պահպանման գործում ԵՄ-ի առաքելության դերը։ Քննարկվել են նաև երկկողմանի հարաբերություններին առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ Շվեյցարիան միջնորդի դեր է ստանձնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցային գործընթացում։