Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի արժեքի մասին, որի դիմաց մադրիդցիները շուրջ 100 մլն եվրո են վճարել «Տոտենհեմ»-ին:
«Արժե՞ր արդյոք Բեյլի տրանսֆերի դիմաց այդքան գումար վճարել: Այս հարցի պատասխանը մենք մեկ տարի անց կստանանք: 10 տարի առաջ «Ռեալ»-ը ձեռք բերեց իմ տրանսֆերը 75 մլն եվրոյի դիմաց, և ես ասացի, որ արժանի չեմ դրան: Այսօր էլ, որպես կանոն, ասում եմ, որ կարիք չկա մեծ գումար վճարել որևէ ֆուտբոլիստի իրավունքների դիմաց: Սակայն երկու ակումբները համաձայնության են եկել Բեյլի տրանսֆերային արժեքի հարցում և ոչ ոք որևէ մեկիչի ստիպել որևէ քայլի գնալ: Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը:
Ես կհուշեմ Բեյլին, որ նա պետք է խաղա այնպես, ինչպես կարող է`չենթարկվելով ճնշումների: Նա անհավանական ներուժ ունի»,- ասել է Զիդանը:








































