Ուկրաինայի նախագահ և Roshen կորպորացիայի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ութերորդից տասներորդ հորիզոնականն Է տեղափոխվել երկրի ամենահարուստ մարդկանց տասնյակում: Focus պարբերականի տվյալներով՝ պետության ղեկավարի կարողությունը 2016 թվականի արդյունքներով գնահատվում Է 589 միլիոն դոլար՝ մեկ տարի առաջվա 750 միլիոնի դիմաց:
Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց վարկանիշը, ըստ պարբերականի, կրկին գլխավորել Է CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովը, որի կարողությունը կազմել Է 2.2 մլրդ դոլար:
Վարկանիշի համաձայն՝ ինչպես և մեկ տարի առաջ, երկրորդ, երրորդ և չորրորդ դիրքերը համապատասխանաբար զբաղեցնում են «Պրիվատ» խմբի համասեփականատերեր Իգոր Կոլոմոյսկին, Գենադի Բոգոլյուբովը (1.2-ական մլրդ դոլար) և Վիկտոր Պինչուկը (1.1 մլրդ դոլար):









































