ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրը խորհրդարան չէր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չկային ՀՀԿ-ական պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեդրակ (Սեյրան) Սարոյանը:
Գագիկ Ծառուկյանը վերջին անգամ ԱԺ էր եկել գարնանային նստաշրջանին՝ այն ժամանակ երբ փոխվեց սպորտի նախարարը, և ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանի փոխարեն նշանակվեց Յուրա Վարդանյանը:
Ի դեպ, այդ ժամանակ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարել էր, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին:
ԱԺ մի քանի նիստեր են անցկացվել սակայն նա ոչ մի անգամ չի մասնակցել դրանց:
ԱԺ աշնանային նստաշրջանին չի մասնակցում նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ում ըստ շրջանառվող լուրերի նշանակելու են Գերմանիայում Հայաստանի դեսպան:
Ի դեպ, ՀՅԴ պատգամավորը հայտարարել է, որ ստացել է դեսպան նշանակվելու առաջարկություն և ինքն էլ չի մերժել:










































