Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայաստանի բողոքական համայնքն` ընդդեմ երկրում այլասերվածությունների օրինականացման

Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման և հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության:

 1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ` ա. ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե¬տության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից`  ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը: Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորու¬թյան մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ:

 բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ` – սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների, – արյունապղծություն և մանկապղծություն քարոզող «գրական» գործերի, – հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում): գ. Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակեր¬պությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»:

 Այն ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից» : Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է: 2.

 Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասեռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ Հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ Կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը: Մինչդեռ Ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու և սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ Կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10):

 3. Մի անգամ ևս դիմում է ` ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության և քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.

 բ. Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը.

 գ. Հայրենի իշխանություններին` օրենսդրական և գործադիր ոլորտ¬ներում, ինչպես նաև միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգևոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության և մյուս այլասերվածությունների քարոզչության արգելման օրենք: Մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի և Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով և Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից`

Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան

 Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան

Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան

 Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան

 Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում