Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Իվանիշվիլին հայտարարել է, որ Էստոնիայում զգում է «ինչպես տանը»՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք պատրաստվում ենք մինչև գարուն ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը»,- հավելել է նա:
Այսօր Իվանիշվիլին նախատեսում է հանդիպել Էստոնիայի նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսի և վարչապետ Անդրուս Անսիպի հետ:









































